Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱրմՄոր
A A
Հասարակություն

Բարելավումների կարիք կա․ փաստաբանը՝ մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցերի մասին (տեսանյութ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Հայ իրավաբանների համաշխարհային ասոցիացիան» (Armenian Bar Association) համատեղ նախաձեռնել էր գագաթնաժողով՝ մտավոր սեփականության պաշտպանության և վենչուրային ներդրումների խթանման թեմայով։ 

Հայ իրավաբանների համաշխարհային ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի անդամ, Նյու Յորքից ժամանած իրավաբան Արմեն Մորյանը «Ա1+»-ի հետ զրույցում խոսեց Հայաստանում առկա խնդիրների մասին։

«Երբ խոսում ենք Հայաստանում իրականացվող բարեփոխումների և խնդիրների մասին՝ մենք քննադատաբար չենք մոտենում, բայց տեսնում ենք, որ բավականաչափ բարելավումների կարիք կա այս ոլորտի մասով»,- ասաց Մորյանը։

Ըստ փաստաբանի՝ խնդիրներ կան մտավոր սեփականության պաշտպանության իրավական ակտերի ստեղծման հարցում, և այս ամենն իրենից ժամանակ և քայլեր է պահանջում։ Սա իր մեջ, ըստ Արմեն Մորյանի, ներառում է որոշակի օրենսդրական փոփոխություններ, հանրային իրազեկվածության բարձրացում, կրթություն հենց մտավոր սեփականության ոլորտում։

«Կրթությունն ընդգրկում է փաստաբանների, իրավաբանների,  դատավորների կրթությունը, որովհետև եթե ոչ իրենք, ապա ովքե՞ր են պատասխանատու օրենքի համար, և հենց նրանք են, որ կարող են հասկանալով նման փոփոխություններ իրականացնել»,- ընդգծեց փաստաբանը։