Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔրիստՀամբ
A A
Հասարակություն

Գյուտի արտոնագրումը բավականին թանկ է․ Քրիստինե Համբարյան (տեսանյութ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Հայ իրավաբանների համաշխարհային ասոցիացիան» (Armenian Bar Association) համատեղ նախաձեռնել էր գագաթնաժողով՝ մտավոր սեփականության պաշտպանության և վենչուրային ներդրումների խթանման թեմայով։ 

Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Քրիստինե Համբարյանն իր ելույթում ասաց, որ անհրաժեշտ է ապահովել մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պահպանություն և պաշտպանությունը։

«Այս գործում մեծ դերակատարում ունի նաև Մտավոր սեփականության գործակալությունը»,- նշեց նա։ Խոսելով մտավոր սեփականության ոլորտում համակարգչային ծրագրերի պահպանության մասին՝ Համբարյանն ասաց հեղինակային իրավունքի պահպանումը պարզ է ձևով  կատարվում։

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի համաձայն՝ այն որպես ստեղծագործություն պահպանվում է ստեղծման պահից և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստագրումից կամ գրանցումից։ «Սա նշանակում է, որ հեղինակն իրավունք է ձեռք բերում համակարգչային ծրագրի նկատմամբ հենց ստեղծման պահից և գրանցում չի ենթադրում»,- ընդգծեց ՄՍԳ պետի տեղակալը։

Քրիստինե Համբարյանը նշեց, որ հեղինակային իրավունքի միջազգային պահպանությունն ավտոմատ կերպով է լինում․ հեղինակային իրավունքի օբյեկտները պահպանվում են Բեռնի (Շվեյցարիայի մայրաքաղաք – հեղ․) ամենահին միջազգային կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում։

«Այսինքն՝ ի տարբերություն արտոնագրի՝ անհրաժեշտ չէ դա պահպանել բոլոր երկրներում, ավտոմատ է։ Հեղինակային իրավունքի պահպանության ժամկետն ավելի երկար է․ այն գործում է հեղինակի ամբողջ կյանքի ընթացքում և նրա մահից հետո ևս 70 տարի»,- ընդգծեց նա։

Շարունակելով թեման՝ Համբարյանն ասաց, որ ի տարբերություն հեղինակային իրավունքի՝ համակարգչային ծրագրերը որպես գյուտ պահպանելու համար յուրաքանչյուր երկրում պահպանելու անհրաժեշտություն է հարկավոր։  «Համակարգչային ծրագիրը պետք է համապատասխանի գյուտի արտոնագրավունակության պայմաններին․ պետք է լինի նոր, ունենա գյուտարարական մակարդակ ու լինի արդյունաբերորեն կիրառելի։ Գյուտի արտոնագրումը բավականին թանկ է, պահանջում է երկար գործընթաց, պահպանության ժամկետն ավելի կարճ է՝ մինչև 20 տարի»,- մանրամասնեց գործակալության պետի տեղակալը։