«Կառավարության առաջնահերթությունը ստեղծագործ քաղաքացին է» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր Մտավոր սեփականության պաշտպանության և վենչուրային ներդրումների խթանմանն ուղղված թեմայով գագաթնաժողովի ժամանակ անդրադարձավ ինտելեկտուալ սեփականության հետ կապված խնդրին։
Նշենք, որ բացի Հակոբ Արշակյանից՝ մասնակիցների թվում են նաեւ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը, զինվորականներ, գիտնականներ և այլք։
«Հիմնականում խնդիրներն առաջանում են սթարթափերի հետ կապված։ Թե՛ մասնաբաժնի գրանցման, և թե՛ հետագայում որպես արժեք գնահատման վաճառքի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում Հայաստանում», - նշեց Հակոբ Արշակյանը։
Նախարարը շեշտադրում արեց այս ուղղությամբ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտության վրա և նշեց տարբեր գերատեսչությունների աշխատանքն այս առումով։
Գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ կառավարության առաջնահերթությունը ստեղծագործ քաղաքացին է, որն իր գիտելիքի հիման վրա արժեք պետք է ստեղծի։
Նախարարը կարևորեց ինտելեկտուալ սեփականության պաշտպանության խնդիրը, այլոց սեփականության իրավունքը հարգելը և դրանց ուղղությամբ օրենսդրական կարգավորումները։