Բացել լրահոսը Փակել լրահոսը
20191210-fonda-post-2
A A
Հասարակություն

Ձերբակալվել է հանրահայտ դերասանուհի Ջեյն Ֆոնդան (տեսանյութ)

Ամերիկացի հանրահայտ դերասանուհի, 81-ամյա Ջեյն Ֆոնդան ձերբակալվել է Վաշինգտոնում՝ բողոքի ակցիայի ժամանակ։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին իշխանություններից ավելի ակտիվ պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ։

Նրանից բացի՝ ձերբակալվել է ակցիայի եւս 16 մասնակից։

АВС News-ի փոխանցմամբ՝ ոստիկանները մի քանի անգամ կոչ են արել ակցիայի մասնակիցներին հեռանալ Կոնգրեսի շենքի մոտից, սակայն վերջիններս չեն կատարել նրանց պահանջը։

Արդյունքում ակցիայի մասնակիցները ձերբակալվել են։