Հայաստանի Մ-21 հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի թիմին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը առաջին միավորները վաստակեց Եվրոպայի 2021թ առաջնության ընտրական փուլի մրցաշարում։
Այսօր Գյումրիի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցած ընտրական խաղում մեր 21 տարեկան ֆուտբոլիստները 2։0 հաշվով հաղթեցին Լյուքսեմբուրգի այդ տարիքային ընտրանուն։ Առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ, իսկ ահա ընդմիջումից հետո, 56-րդ րոպեին, Ռուդիկ Մկրտչյանը բացեց հաշիվը, իսկ 86-ին Արթուր Դանիելյանը կրկնապատկեց այն։
Հարկ է նշել, որ Լյուքսեմբուրգի հավաքականը երկրորդ կեսն անցկացրին 10 խաղացողով, քանի որ 41-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտի հեռացվեց հյուրերի դարպասապահ Տիմ Կիպսը։ Իսկ ահա մրցավարի ավելացված ժամանակի վերջին րոպեին մրցակիցը չկարողացավ իրացնել 11մ հարվածը․ մեր թիմի դարպասապահ Սևակ Ասլանյանը ետ մղեց Բելմին Մուրատովիչի հարվածը։
Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 14-ին։ Այդ օրը մեր թիմը սեփական դաշտում կընդունի Իտալիայի այդ տարիքային հավաքականին։