Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Վաղը կդառնար 28 տարեկան»․ մոմավառություն` ի հիշատակ զոհված զինծառայող Մուշեղ Աբովյանի (տեսանյութ)

Հյուսիսային համալսարանի բակում այսօր իրականացվում էր մոմավառություն՝ ի հիշատակ հոկտեմբերի 3-ին հակառակորդի արձակած կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Մուշեղ Աբովյանի։

Մուշեղ Աբովյանը վաղը կդառնար 28 տարեկան։ Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները այսկերպ իրենց երախտիքն էին հայտնում հերոսին։

Համալսարանի Տնտեսագիտության կառավարման ֆակուլտետի դեկան Քրիստինե Բայրամյանը մեծ ցավով է հիշում իրենց ուսանողին․

«Մուշեղ Աբովյանը հեռակա ուսուցմամբ սովորում էր կառավարման ֆակուլտետում։ Ցավոք չհասցրեց գար, որ ավարտեր, չափազանց համեստ էր։ Ամաչում էր, երբ իր հետ խոսում էին։ Երբ նրան հարցնում էի՝ ե՞րբ ես գալու դասի, կարմրում էր, ասում էի՝ Մուշեղ ջան, դիրքերո՞ւմ էլ ես այսպես։ Ասում էր՝ չէ Ձեզանից եմ ամաչում, այնտեղ դուխով եմ։ Շատ համեստ տղա էր, մեծ ցավ եմ ապրում, լավ ուսանող և լավ մարդ էր։ Թող Աստված հոգին լուսավորի»։

Մոմավառությանը ներկա էին  նաև Մուշեղի քույրերը։