Բացել լրահոսը Փակել լրահոսը
Mother-Daughter-Hero-1400x500
A A
Հասարակություն

«Հայրիկս հիվանդագին ձևով տղա էր ուզում». այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրն է

2012 թվականից սկսած` ամեն տարի հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկ երեխաների միջազգային օրը:

Հայաստանում հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումները շարունակում են կարեւոր խնդիր մնալ։ Աղջիկներից շատերը գոնե մեկ անգամ լսել է՝ «քո փոխարեն տղայի էինք սպասում» արտահայտությունը:

Կլինիկական հոգեբան Էմմա Արզիևան նշում է` սա կարող է ազդել երեխայի հոգեկան աշխարհի, հետագա զարգացման վրա.

«Երեխան շատ հաճախ կարող է ունենալ չպատճառաբանված մեղքի զգացում, ամոթ, որ ծնողների սպասելիքներին չի համապատասխանում: Հնարավոր է, որ ցանկանա բավարարել հայրիկի` խելքից զուրկ պահանջմունքը և սկսի տղայական վարք ցուցաբերել»:

Հոգեբանի խոսքով՝ հետագայում հնարավոր է նաև ինքնության չընդունում, սեռափոխություն և այլ անբնական երևույթներ:

27 տարեկան Լիլիթը  տանել չի կարողանում, երբ երեխաներին տարբերակում են ըստ սեռի: Ինքն էլ տան երկրորդ «չսպասված» աղջիկն է եղել.

«Հայրիկս հիվանդագին ձևով տղա էր ուզում, ու 2 տարի ինձ մոտ չի եկելՀիմա շատ է զղջում դրա համար»,-պատմում է նա:

Ասում է` հատկապես ծանր էր տանում, երբ հորը նմանեցնելով՝ իրեն տղա էին անվանում.

«Սկսեցի այնպես անել,որ նկատեն ինձ` շատ լավ էի սովորումշատ խելոք էի ինձ պահումուզում էի ապացուցելոր իզուր չեմ ծնվել»:

Հիմա Լիլիթը ափոսում է ինքն իրեն այդքան տանջելու համար.

«Արդեն  հասուն եմ ու հասկանում եմ,որ ես այդքան էլ մեղավոր չէի»:

Ըստ հոգեբան Էմմա Արզիևայի` երեխան, անկախ սեռից, պետք է սպասված լինիսակայն հասարակության մեջ կարելի է հանդիպել հակառակ ծայրահեղությանը ևս.

«Երբ զույգը տղա էր տենչում, ու ծնվում է աղջիկ, նրանք, նորից ինտելեկտուալությունը մի կողմ թողնելով, սկսում են աջ ու ձախ հայտարարել, թե բա՝ «աղջկաս հազար տղայի հետ չեմ փոխի»: Ո՞ր տղաների, ինչու՞ հազար, իսկ տասը հազարի հե՞տ: Նման խելքից դուրս հարցադրումներ են առաջանում»,-ասում է նա:

Հոգեբանի խոսքով` ծնողները պետք է պատասխանատվություն ունենան ընդունել իրենց երեխային անկախ սեռիցայլապես վերջիններս  հասարակության կողմից մերժված կլինեն։