Բացել լրահոսը Փակել լրահոսը
komunist
A A
Պաշտոնական

Սիրիա․ Հայաստանի Կոմունիստական Կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է  Սիրիայի հյուսիսարևելքում Թուրքիայի կողմից իրականացվող հերթական ռազմական ներխուժումը։ Այդ ներխուժման արդյունքում էլ ավելի կվատթարանա իրավիճակը ամբողջ տարածաշրջանում, սպառնալով խաղաղ բնակչության ֆիզիկական գոյությանը։ Թուրքիայի ռազմական ներխուժումը մտահոգիչ և առավել վտանգավոր է, քանի որ նշանառության տակ են վերցված առավելապես հայաշատ բնակավայրերը։

Առաջադեմ հասարակությունը՝ ի դեմս ԱՄՆի և Եվրոպայի, ինչպես  1915-ին, այնպես էլ հիմա չեն ցանկանում տեսնել, թե ինչ է կատարվում իրենց թողտվությամբ։ Թուրքիան նույնն է, այն չի փոխվում, նա ժառանգն է ծավալապաշտական Օսմանյան կայսրության, որի նպատակն է ամեն գնով իրագործել պանթուրքիզմի իրենց ծրագիրը, ինչի ականատեսն ենք մենք հիմա։

    Կոչ ենք անում միջազգային հանրությանը ներդնել տիտանական ջանքեր և օգտագործել իրենց ողջ պոտենցիալը այս վայրագությունները կանխելու, ռազմական ներթափանցումը դադարեցնելու և Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ Մենք աջակցում ենք Սիրիայի օրինական իշխանությանը և նրա բարեկամ ժողովրդին, կոչ ենք անում զերծ մնալ նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից։

 

ՀԿԿ Կենտկոմ