Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան
A A
Քաղաքականություն

Պաշտոնյանների միջև խոսակցությունները չեն կարող ազդել Արցախի հետ հարաբերությունների վրա․ Արմեն Գրիգորյան

Կառավարության նիստից հետո ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձավ լրագրողի հարցին,  թե Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը որքանո՞վ է հանցակազմ պարունակում։

Գրիգորյանը նշեց, որ հարցը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում։

«Կարծիք կա, որ երբ խոսակցություններ են լինում, դա կարող է ազդել պետությունների հարաբերությունների վրա, դա այդպես չի։ Պաշտոնյանների միջև խոսակցությունները չեն կարող ազդել Արցախի հետ հարաբերությունների վրա։ Երբևէ չի քննարկվում, որ իրենք հերոսական վարքագիծ են դրսևորել և մեծ ներդրումներ են ունեցել Արցախի պաշտպանության և հաղթանակի մեջ։ Ես էլ հեղափոխության մեջ եմ ներդրում ունեցել, արդյոք իրավունք ունե՞մ օրենքը խախտելու։ Ես պարտավոր եմ պատվելու  Արցախի և հեղափոխության հաղթանակը և պատասխանատու դիրքորոշում ունենալ»։

Խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից՝ նա նշեց, որ Կառավարության դռնփակ նիստում հարցը քննարկվել է։

«Խնդիրը մեր ուշադրության կենտրում է, հանձնարարական կա որոշել, թե ինչպես պետք է Սիրիայում ապրող հայերի անվտանգությունն ապահովենք։ Պետք է հասկանանք նաև, թե ինչպիսի աջակցություն պետք է ցուցաբերենք։ Այս պահին հումանիտար խմբի աշխատանքներին հետ կապված  լուրջ մարտահրավերներ չկան»,- ավելացրեց նա։