Բացել լրահոսը Փակել լրահոսը
71807083_760135891095316_1277921133278003200_n (1)
A A
Հասարակություն

Օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«09.10.2019 թվականին ժամը 11:20 (UTC) ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:

Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել»: