Բացել լրահոսը Փակել լրահոսը
MXO_8640
A A
Պաշտոնական

Բուլղարիայի դեսպանի խոսքով՝ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը հաջողված է

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևա Մարիա Պավլովային:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաջողված ու դրական գնահատել Արդարադատության նախարարության մշակած Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը՝ հավելելով, որ կանի առավելագույնը ազգային կարողությունները Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում ներդնելու համար:

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել բուլղարացի գործընկերոջը դրական գնահատականի և Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն