A
A
Պարգևատրվել են հրդեհի ժամանակ քաղաքացու կյանքը փրկելու համար
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցած հրդեհի ժամանակ քաղաքացու կյանքը փրկելու, ցուցաբերած խիզախության և անձնուրաց աշխատանքի համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի բժիշկ Տիգրան Աղաբեկյանին և վարորդ Կարեն Գրիգորյանին պարգևատրեց առողջապահության նախարարության պատվոգրով:
Այդ մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։