Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թանկյան
A A
Հասարակություն

SOAD-ը 2020-ի հունիսին համերգ կունենա Երևանում

SOAD խումբը 2020 թվականի հունիսին համերգով հանդես կգա Երևանում։ Այս մասին WCIT համաժողովի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Գալիք տարի եվրոպական շրջագայություն ենք ունենալու մայիս-հունիս ամիսներին։ Այդ շրջագայության մեջ ավելացրել ենք նաև Երևանը»,- նշեց երաժիշտը։

Նա չհստակեցրեց, թե որտեղ  է լինելու համերգը, արդյո՞ք հանրապետության հրապարակում, ինչպես նախորդ անգամ, թե մեկ այլ վայրում։ Ասաց՝ դեռևս ուսումնասիրում են և չեն կողմնորոշվել վայրի հետ կապված։