Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1150
A A
Հասարակություն

Շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր-անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով դատական նիստը։

Ցուցմունք տվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Խաչատուր Գիչյանը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք ճանաչո՞ւմ է իրենից ձախ նստած խմբի մյուս անդամներին, ինչին ի պատասխան՝ Գիչյանը դրական պատասխան տվեց, սակայն անունների մասով ասաց, որ չի հիշում։ 

Պետրոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք գործի շրջանակներում նախաքննական հարցաքննության ժամանակ քննիչները զգուշացրե՞լ են, որ ստելը քրեորեն պատժելի է, Գիչյանը պատասխանեց՝ այո։ 

Գիչյանն ասաց, որ նախկինում տված ցուցմունքում ստել էր՝ ասելով, թե խմբի մեկ այլ անդամ Էդվարդ Գրիգորյանն իրեն ստիպել է միանալ խմբին։ 

Մեղադրող կողմը նշեց, որ Գիչյանի նախաքննական և ներկայիս ցուցմունքների միջև հակասություններ կան։

Պաշտպանական կողմը հարցեր չուղղեց Գիչյանին։ 

Այնուհետև դատախազ Պետրոսյանը ընթերցեց Գիչյանի նախաքննական ցուցմունքը։ 

Մակյանը հարց ուղղեց Գիչյանին, թե արդյոք վերջինիս տրամադրության տակ եղած բեռնատարը խմբին տալիս տեղյակ եղե՞լ է, թե Պահակապարեկային գնդի պարիսպը կոտրելու համար է օգտագործվելու, նա պատասխանեց, որ տեղյակ չի եղել, և որ իրեն ասել են, թե քար տեղափոխելու համար է օգտագործվելու։