A
A
Բռնցքամարտի ԱԱ. Անուշ Գրիգորյանը նույնպես ավարտեց ելույթները
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը նույնպես ավարտեց ելույթները:
Մեր 51 կգ քաշային բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Բուսենազ Չաքիրօղլուին և դուրս մնաց պայքարից: Մեկնարկային մենամարտում նա հաղթել էր ամերիկուհի Հևեն Գարսիային:
Հայաստանի մյուս բռնցքամարտիկները՝ Անահիտ Հարոյանն (54 կգ) ու Անի Հովսեփյանը (69 կգ), պարտվել էին որակավորման առաջին փուլում: