Բացել լրահոսը Փակել լրահոսը
71845297_2302589740052738_2544521995484135424_n (1)
A A
Հասարակություն

Արմեն Գեւորգյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց (տեսանյութ)

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր դատական նիստին միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացվի։

«Մերժման դեպքում, հարգելի դատարան, խնդրում ենք քննարկել Արմեն Գևորգյանի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը ներառյալ ժամանակավորապես Հայաստանից բացակայելու թույլտվության հնարավորությունը»,- ասել էր Էրիկ Ալեքսանյանը։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, ու Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1  1-րդ հոդվածի առաջին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: