Բացել լրահոսը Փակել լրահոսը
ZVkIG-1551910876-131488-blog-Court-Gavel
A A
Հասարակություն

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի վաղը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու համար։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր դատական նիստի ընթացքում Էրիկ Ալեքսանյանն դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվի։

Դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին։ Դատավորը տեղեկացրեց նիստի մասնակիցներին, որ վաղը ակտը հրապարակելուց հետո դատական նիստը չի շարունակվելու, քանի որ նշանակված այլ դատական նիստեր կան։