Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակ
A A
Հասարակություն

Դանակահարություն՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ (տեսանյութ)

Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 41-ամյա մի տղամարդ:
Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց:

Տուժողը սկզբում ի վճակի չէր եղել բացատրություն տալու, իսկ ավելի ուշ թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները` հայտնելով, իբր 1-ին մասում վիճել է անծանոթ մեկի հետ, նա էլ դանակահարել է:

Իրավապահները բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին:

Քրեական հետախույզների օպերատիվ գործողությունների շնորհիվ, շուտով տեղեկություններ ստացվեցին, որ դեպքը կատարվել է ոչ թե Առաջին մասում, այլ Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցում: Ըստ ձեռք բերված նախնական տվյալների` անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել նրա ծանոթը` Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցի 60-ամյա մի բնակիչ:
Դեպքի վայրից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերեցին հանցագործության գործիք դանակը:

Հոկտեմբերի 6-ին, հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին:
Նա խոստովանել է կատարածը:

Տուժողից ընդունվել է հաղորդում:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: