Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Դանիբեկյան
A A
Հասարակություն

Ըստ մեղադրող դատախազի՝ դատավորին բացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքեր չկան

Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ մեղադրող դատախազը կարծում է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքեր չկան։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը իբրեւ միջնորդությանը չմիանալու պատճառ ներկայացրեց հետևյալը։

«Համարում ենք, որ դա դատարանում քննարկվող դատավարական հարցի վերաբերյալ Ձեր դատավարական դիրքորոշումն էր։ Կարծում ենք, որ դատավարական տարբեր հարցերի վերաբերյալ դատավորի արձագանքը ինքնին չեր կարող պայմանավորել քրեական գործը քննելու նրա անհնարինությունը»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։