Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132513
A A
Հասարակություն

Լեւոն Քոչարյանը՝ հոր առողջական վիճակի մասին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր դատարանում անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպին, ասաց՝ չի ցանկանում մեկնաբանել կատարվածը իրավական հարթության վրա։ Նրա կարծիքով՝ ավելի լավ կլինի քննարկել, թե արդյոք ճի՞շտ արարք էր, թե ոչ։

«Այդ տղաներն ակամայից շատ երևացող ձևով ցույց տվեցին մեր երկրում այսօր կիրառվող երկակի ստանդարտները։ Երբ որ Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 16-ին խորհրդակցական սենյակում պետք է որոշում ընդուներ, թե հաջորդ օրը ՍԴ որոշման հիմքով խափանման միջոցը վերացնում է, թե ոչ, երկրի առաջին երկու դեմքերը ՍԴ որոշումը որակեցին ապօրինի։ Փաստորեն, հաջորդ օրն Աննա Դանիբեկյանը անտեսեց ՍԴ որոշումը»։

Երկակի ստանդարտներ ասելով՝ Լևոն Քոչարյանը նկատի ունի, որ Հայաստանում նույն արարքի համար տարբեր կողմերը տարբեր արձագանք են ստանում։

«Եթե մի դեպքում Քոչարյանի հետ կապված է, կարելի է, պետք է բռնել, դատել, քառատել։ Իսկ եթե ուրիշների հետ կապված է, երկրի ղեկավարները, պաշտոնյաները, իրենց հարող ուժերը, ուրեմն դա չի կարելի»։

Անդրադառնալով հոր առողջական վիճակին և վերջերս հիվանդանոց այցին՝ Լևոն Քոչարյանը նշեց՝ լուրջ ոչինչ չկա, և դա ընդամենը ընթացիկ ստուգում էր, որի արդյունքներին դեռ սպասում են։