Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Ալումյան
A A
Հասարակություն

Հայկ Ալումյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին․ 2 հիմք նշեց

«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով» դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ըստ Հայկ Ալումյանի՝ բացարկի միջնորդություն ներկայացնելու համար 2 հիմք կա։

«Առաջինը՝ Դուք, սույն գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել, և երկրորդը՝ կանխակալ բացասական վերաբերմունք ունեք պարոն Քոչարյանի նկատմամբ»,- նշեց Հայկ Ալումյանը, ապա հավելեց, թե ինչու դատավոր Աննա Դանիբեկյանը չի կարող համարվել պատշաճ դատարան։

Դրա համար ևս 2 հիմք կա։ Հայկ Ալումյանը դրանք նույնպես ներկայացրեց։