Բացել լրահոսը Փակել լրահոսը
seyran
A A
Հասարակություն

Անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Պաշտպանության նախկին նախարար, Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Սեյրան Օհանյանի համար անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ։

Այս մասին Սեյրան Օհանյանն ասաց «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով» դատական նիստից առաջ։

«Կարելի է այդ ամենը իրականացնել ազատության մեջ, առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը ցույց է տվել, որ ինքը հանգիստ, համարձակ եկել և ներկայացել է, ինչ պահանջներ դրվել են նրա առաջ, նա կատարել է»,- ասաց պարոն Օհանյանը։

Սեյրան Օհանյանը կարծում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ, ապա նա չի խոչընդոտի ոչ մի գործընթացի։

«Նախաքննական մարմինը իր գործը կատարել է, մարդիկ, որոնք ցուցմունք են տվել, իրենց ցուցմունքների տերն են, չեմ կարծում, թե ինքը կարող է նրանց հետ առնչություն ունենալ և ազդել։ Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ցուցմունք տված 1000 զինծառայողների հետ առնչություն չի ունեցել։ Ես այդ ժամանակ Գլխավոր շտաբի պետն եմ եղել, և Ռոբերտ Քոչարյանը ինձ որևէ մի ցուցում, հրաման չի տվել»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։