Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1105
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն օրեցօր վատանում է․ փաստաբան (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի երկու առաջնային հիվանդություններին ավելացել են մի շարք երկրորդային հիվանդություններ։

Նա նշեց, որ իր պաշտպանյալի ոտքերն արդեն 70-80 տոկոսով չեն գործում, առողջական վիճակն օրեցօր վատանում է։ Բաղդասարյանի բնորոշմամբ՝ երկրում գործող փողոցային արդարադատությունը վտանգ է ներկայացնում թե՛  Մանվել Գրիգորյանի առողջությանը, թե՛ դատաքննության ընթացքին։ 

«Նախագահող դատավորը նույնպես ունի կաշկանդվածություն», - շեշտեց փաստաբանը։

Խոսելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունների մասին, թե Մանվել Գրիգորյանը նախարարության ուշադրության կենտրոնում է և կյանքին վտանգ չի սպառնում, Բաղդասարյանն ասաց, որ սա արդեն իսկ սուբյեկտիվ մոտեցում է ու ևս մեկ անգամ շեշտեց.

«Անթույլատրելի է այսպիսի հիվանդություններով մարդուն պահել կալանքի տակ պահելը»։