Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess junior
A A
Սպորտ

Շախմատի պատանիների ԱԱ. Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը հետապնդում են 2 առաջատարներին

Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի մինչև 14, 16, 18 տարեկանների  աշխարհի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող 8 պատանի շախմատիստներից առայժմ պարտություն չի կրել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը: 18 տարեկան տղաների մրցաշարում նա տարել է երեք հաղթանակ, երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի և այժմ 4,5 միավորով բաժանում է 3-11-րդ տեղերը: Նույնպիսի արդյունք ունի նաև միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որը մեկ հաղթանակ շատ է տոնել, սակայն մեկ պարտիա տանուլ է տվել:

Այսօր կայանալիք 7-րդ տուրում մեր շախմատիստները հանդես կգան սպիտակ խաղաքարերով: Շանթ Սարգսյանը կմրցի հնդիկ գրոսմայստեր Պրագնանադհայի հետ, իսկ Արթուր Դավթյանը՝ չինացի Վան Շիքսյուի հետ:

Մինչև 16 տարեկան տղաների մարցաշարին մասնակցող Մամիկոն Ղարիբյանը 6 տուրից հետո վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է 12-րդ տեղը: 14 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ալեքս Սահակյանն ու Արսեն Դավթյանն անկայուն են խաղում և այժմ 3-ական միավորով զբաղեցնում են միջին դիրքեր:

Աղջիկների մրցաշարում բոլորից վստահ խաղում է Աստղիկ Հակոբյանը (Մ-14), որը վերջին երկու պարտիաներում հաղթանակներ է տարել և վաստակած 4,5 միավորով կիսում է 6-9-րդ տեղերը: Սրբուհի Սարգսյանն (Մ-16) և Աննա Խաչատրյանը (Մ-18) թույլ են հանդես գալիս և իրենց ակտիվում ունեն համապատասխանաբար 2 և 3,5 միավոր: