Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քիմ Քարդաշյանը ժամանեց (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանն, ում 12 ժամից ավելի լրագրողներն ու երկրպագուներն սպասում էին Զվարթնոց օդանավակայանում, դուրս է եկել նախագահական ելքով և հեռացել է: Պատճառն այն է եղել, որ նա եկել է իր երեխաների հետ, ովքեր չափազանց հոգնել են, քնած են և նրանց անդորրը չխանգարելն է եղել հանդիպումից խուսափելը: Հեռուստաաստղն իր ներողությունն է փոխանցել բոլոր սպասողներից:

Հայտնի է, որ նրանց հետ եղել է 7 երեխա:

Քիմը վաղը չի մասնակցի վեհաժողովի բացման արարողությանը, ելույթ կունենա երեքշաբթի օրը Մարզահամերգային համալիրում: