Բացել լրահոսը Փակել լրահոսը
1845a6bded384849bc8796a35014ff10
A A
Մարզեր

Ընտանիքին կորցրած 71-ամյա փախստականը պետությունից փոխհատուցում է պահանջում (տեսանյութ)

Բաքվից Հայաստան բռնագաղթված Վաղարշակ Սարկիսյանի կյանքի պատմությունը ֆիլմի սցենար է հիշեցնում՝ լի դրամատիզմով ու ողբերգական դրվագներով: Ճակատագրի հասցրած յուրաքանչյուր հարված ընդունել է արժանապատվորեն, ու այժմ մնացել միայնակ՝ իր դարդ ու ցավի հետ:

1988-ից մինչ օրս Վաղարշակ Սարկիսյանը պետությունից պահանջատեր է՝ Լոռու մարզի Ղուրսալի գյուղում փլուզված տան փոխարեն բնակմակերեսի փոխհատուցում է պահանջում՝ որպես զոհ ունեցած ընտանիք: Պատմելիս հուզմունքը խեղդում է, վերապրում տխուր ու ցավալի օրերն ու դժվարանալով հայերենով մտքերը շարադրել՝ անցնում է ռուսերենին: Բաքվում ստիպված է եղել գնալ ռուսական դպրոց, քանի որ միակ հայկականը իրենց տնից շատ էր հեռու:

Վաղարշակ Սարկիսյանն ասում է, որ Ղուսալի գյուղում իր ու եղբոր ընտանիքներն էին, որ զոհեր ունեցան, իրենց առաջնահերթ պիտի ապահովեին տներով, բայց այդպես էլ ոչինչ չարեցին: Եղբոր ընտանիքի համար կիսատ պռատ քարաշեն տուն են կառուցել, որը քիչ չէ մինչ օրս անավարտ է մնացել. հիմքն էլ նստվածք է տալիս: 90-ականների վերջին կրտսեր որդուն զորակոչում են բանակ, ուր մինչ երդման արարողությունը, անհայտ հանգամանքներում տղան գանգուղեղային տրավմա է ստանում ու այդ վիճակով ծառայում 22 ամիս: Երբ Վաղարշակ Սասրկիսյանը մեկնում է Քելբաջար՝ տեսակցության, ականատես է լինում որդու ուշագնացությանը:

Այն ժամանակվա ՊՆ Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ տղան ազատվում է զինծառայությունից՝ ճանաչվելով ոչ պիտանի և ստանում հաշմանդամության 3-րդ խումբ: : Տեսնելով տղայի՝ օրեցօր վատթարացող վիճակը, Վաղարշակ Ս-ը վաճառում է ամեն ինչ ու 2002-ին տղային տանում Մոսկվա, որտեղ էլ ախտորոշվում է արյան սուր լեյկոզ: 2002-2006 թթ. Վաղարշակը տղային պահում է Մոսկվայում՝ կուտակելով մեծ պարտքեր՝ 72.000 դոլար: 2006-ին տղան մահանում է: Բուժման համար ընկերներից վերցրած պարտքերը վերադարձնում է մինչև 2010 թվականը՝ մնալով ու աշխատելով Մոսկվայում: Որդիներին կորցնելուց հետո կտրուկ վատանում է Սարկիսյանի կնոջ վիճակը:

Ռուսաց լեզվի նախկին ուսուցչուհին ձեռք է բերում Այցհեյմերի հիվանդություն: 2010- 2017 թթ.-ին անկողնային վիճակում խնամում է կնոջը: 2017-ին կինն էլ է մահանում: Կյանքի դժվարին իրավիճակներն ու անդառնալի կորուստները հաջորդում են մեկը մյուսին՝ Վաղարշակ Սարկիսյանին դուրս թողնելով բնակարանային հերթացուցակից: 

Մանրամասները՝ տեսանյութում: