Բացել լրահոսը Փակել լրահոսը
hrdeh
A A
Պաշտոնական

Հրդեհ է բռնկվել Վանաձորի Բժշկական կենտրոնում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 06:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձորի ԲԿ-ում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության  օպերատիվ խումբը  և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առաջին հարկում գործող խանութում, ինչի հետևանքով օդատարի միջոցով ծխալցվել է ԲԿ-ի 3-րդ հարկի միջանցքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:57-ին, մարվել՝ 07:26-ին: Տուժածներ չկան

Այրվել են խանութի կախովի առաստաղը՝ մոտ 40 քմ, 1 սառնարան՝ մասամբ, 3 պահարան և սնունդ: