Բացել լրահոսը Փակել լրահոսը
71489508_2725787137488610_8002203355885600768_n
A A
Հասարակություն

Միջադեպ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում․ տնօրենի աշխատասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել

Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»: Այդ մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից։ 

«Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս մեր կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:

Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:

Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն:

Կոչ ենք անում բոլորին, խնդիրները լուծել քաղաքակիրթ շփման կանոններով և իրավական գործընթացներով։

Մնացած մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները»:

Դեպքի առթիվ գրառում է արել նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Տեղյակ եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Հանձնարարել եմ համապատասխան աշխատակիցներին համագործակցել իրավապահ մարմինների հետ դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով»: