Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ (3)
A A
Պաշտոնական

Կնոջ սեռական օրգանում գտնվող պահպանակի մեջ թմրանյութ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Տ. Ն-ին կարճատև տեսակցության եկած կնոջը: Վերջինիս սեռական օրգանից՝ պահպանակում քողարկված սրվակում, հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7.2 գր քաշով կանաչավուն զանգված:

Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

 

 

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին