Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ուկրաինայում Aн-12 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կա 5 զոհ

 Ուկրաինայում Ան-12 ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ զոհվել է առնվազն հինգ մարդ, հայտնել է երկրի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին:

Այս մասին տեղեկանում ենք ria.ru-ից:

Facebook-ի իր էջում Վլադիսլավ Կրիկլին գրել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ինքնաթիռում եղել են անձնակազմի յոթ անդամներ եւ մեկ մարդ, որն ուղեկցել է բեռը:

Ինքնաթիռում վառելանյութը վերջացել է:

«Ուկրաինա Աէրոալյանս» ավիաընկերության UR-CAH բորտային համարով Ան-12-ն իրականացրել է չարտերային բեռնատար չվերթ՝ իսպանական Վիգո քաղաքից Լվով:
Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հայտնել էին, որ ժամը 7:10-ին Լվովի միջազգային օդանավակայանից 13,7 կմ հեռավորության վրա վայրԷջք կատարելիս ռադարից անհետացել Է Ան-12 տրանսպորտային ինքնաթիռը:

Ժամը 7: 29-ին անձնակազմի անդամներից մեկը կապի մեջ է մտել, նա պատմել է, որ օդանավը վթարային վայրէջք է կատարել: Ժամը 7: 46 Ան-12-ին գտել են թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա:

Ուկրաինայի Ազգային ոստիկանության Լվովի մարզի վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Տեղում աշխատում են օպերատիվ-քննչական խումբը եւ այլ ստորաբաժանումներ:

Դեպքի հանգամանքները պարզվում են: