Բացել լրահոսը Փակել լրահոսը
46299374_2023866527858810_4575112804238884864_n
A A
Պաշտոնական

«Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների տեխնիկական խափանում

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։

Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։

Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։

Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա ։

 

 

 

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»