Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

«Զվարթնոցում»  դիմավորում են նախագահներին (տեսանյութ)

«Զվարթնոցում»  դիմավորում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան ժամամանող նախագահներին։

Արդեն ժամանել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Տեսանյութը՝ news.am-ի