Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը» թեմային

2019 թվականի սեպտեմբերի 30-ին Կինոյի տանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը» թեմային:

120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30 000 տպաքանակով:  Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ և թարգմանիչ Գևորգ Էմինի (1919-1998 թթ.) դիմանկարը` կատարված համակարգչային գրաֆիկայի եղանակով: Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է մի հատված Գևորգ Էմինի ձեռագրերից:

Նամականիշի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր խորհրդի անդամ գլխավոր իրավական խորհրդական Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Գևորգ Էմինի որդի՝ Արտաշես Էմինը:

 

 Թողարկման օրը` 30 սեպտեմբերի 2019թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 30 000 հ.

 

 

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ