A
A
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Ռազմիկ Պողոսյանի դին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 28-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Այվազովսկու փողոցի ջրատարում տղամարդու դիակ կա: Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը Արին-Բերդի փողոցի ջրատարում հայտնաբերել և դուրս է բերել 1934 թ. ծնված, որպես անհետ կորած որոնվող Ռազմիկ Պողոսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
Նշենք, որ համացանցում տեղեկություններ են տարածվում, թե Ռազմիկ Պողոսյանը հայտնի ծաղկավաճառ Ռազմիկ պապն է։ Բայց տեղեկատվությունը հերքվել է։