A
A
Ընդհուպ մոտեցավ առաջատարին
Աջակցիր «Ա1+»-ինԲրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է հաջող հանդես գալ Բրազիլիայի առաջնության եզրափակիչ մրցաշարում: 7-րդ տուրում Գրիգոր-Սեւակը սեւերով պարտության մատնեց Ռոբերտո Մոլինային եւ վաստակելով 5,5 միավոր` ընդհուպ մոտեցավ առաջնության միանձնյա առաջատար Ջիովանի Վասկոնիին: Վերջինս այս տուրում ոչ-ոքի խաղաց եւ այժմ իր ակտիվում ունի 6 միավոր:
Այսօր հայազգի շախմատիստը սպիտակներով կհանդիպի Էվերալդո Մացուրայի հետ, որը 3 միավորով ընթանում է 7-րդ տեղում: