Բացել լրահոսը Փակել լրահոսը
gagik-xachatryanin-meghadranq--n158890-1
A A
Հասարակություն

Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ կմնա (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքը: 

Նշենք, որ վերջինները բողոքարկել են էին Խաչատրյանին կալանավորելու որոշումը։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Այն առաջընթացը, որ կար հեղափոխությունից հետո՝ դատարանների առումով, պետք է արձանագրել, որ կործանվել է այս համակարգը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Տեսանյութը՝ Azatutyun.am-ի