Բացել լրահոսը Փակել լրահոսը
hrdeh_1_634x445 (1)
A A
Պաշտոնական

Վանաձոր քաղաքում այրվել է չբնակեցված տնակ (տեսանյութ)

Սեպտեմբերի 28-ին, ժամը 17:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող նախկին  գործարանի տարածքում այրվում է չբնակեցված տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չուխաջյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում գտնվող չբնակեցված տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 17:40-ին: Այրվել է տնակը (մոտ 21 քմ):