Բացել լրահոսը Փակել լրահոսը
ipra-gwa
A A
Հասարակություն

Երևանում կայացավ PR ոլորտի ամենախոշոր միջոցառումը

Համաշխարհային PR ոլորտի ամենախոշոր և ազդեցիկ միջոցառումն անցկացվեց Երևանում: Միջազգային PR ասոցացիայի Ոսկե աշխարհ մրցանակաբաշխությունն (IPRA Golden World Awards) այս տարի առաջին անգամ հաջողվեց բերել Հայաստան: Ոլորտի ներկայացուցիչները սա անվանում են «PR ոլորտի Օսկար»:

Աշխարհի PR հանրույթը մեր երկիր է եկել ստանալու իր մրցանակը: SPRING PR ընկերության նախաձեռնությամբ Հայաստան  են ժամանել ոլորտի 100-ից ավելի փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև հաղորդակցությունների մասնագետներ 30-ից ավելի երկրներից:

Միջազգային PR ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեպարդը ներկայացրեց, թե ինչու այս տարի մրցանակաբաշխությունը հենց Հայաստան եկավ:
«Մրցակցությունն ամեն տարի շատ մեծ է լինում, բայց այս անգամ մենք տեսանք, որ SPRING PR-ն արժանի է, որովհետև բավականին արդյունավետ աշխատող կառույց է և մենք գտանք, որ այս տարի հենց Հայաստնաում պետք է անցկացվի միջոցառումը»:

Spring PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի խոսքով, մրցանակաբաշխությունը Հայաստանում ընդունելու նախապատրաստական աշխատանքները տևել են 9 ամիս: Ինչպես նա է նշում, սա շատ մեծ իրադարձություն է Հայաստանի մասնագետների համար ևս, բացի այդ, հնարավորություն է ծանոթանալ օտարերկրյա մասնագետների հետ և միասին իրականացնել տարբեր հետաքրքիր նախագծեր:

«Արտերկրյա հյուրերից շատերը պատկերացում չունեին Հայաստանի մասին, շատերը մեզ ճանաչեցին Լոնդոնում և ասացին՝  մենք անպայման գալու ենք: Շատերը գալիս էին Հայաստան նաև Արարատը տեսնելու  համար և մենք բազմաթիվ արձագանքներ ունենք: Համաշխարհային PR ասոցիացիան տեսնելով Հայաստանը և հիացած լինելով մեր երկրով արդեն մտածում է, թե ինչ կարելի է անել, ինչ հետարքիր ծրագրեր կարելի է միասին իրականացնել»,- նշեց  Տաթևիկ Սիմոնյանը:

Միջազգային PR  ասոցիացիաի նախագահ Սվետլանա Ստավրևան ասում է՝ առաջին անգամ է Հայաստանում, արդեն երկու օր է՝ ինչ այստեղ և իսկապես վայելում է այստեղ անցկացրած ժամանակը:

«Միջազգային PR ասոցիացիան այցելել է ավելի քան 100 երկիր և այսօրվա միջոցառումն այստեղ իսկապես հրաշալի է: Մեզ համար սա տարվա մեծագույն միջոցառումն է»:

Հարցին, թե որպես PR  մասնագետ, ինչպես կներկայացներ Հայաստանն արտերկրում, պատասխանեց՝

«Ասում են՝ դուք երբեք երկրորդ հնարավորություն չեք ունենա առաջին տպավորությունը գործելու համար և ուրեմն իմ առաջին տպավորությունը և այն, թե ինչպես ես կներկայացնեմ Հայաստանը, այսպիսին է՝ այն իսկապես հրաշալի բնություն ունի, բացի այդ, Հայաստանը բնորոշում են  ստեղծարարութունն ու նորարարությունը»:

IPRA-ի Golden World Awards մրցանակաբաշխությունն ամեն տարի անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում: Այն հյուրընկալած վերջին քաղաքներից են՝ Բարսելոնան, Սոֆիան, Դոհան և Յոհանեսբուրգը: