Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132241
A A
Հասարակություն

«Վարչապետ, իջի՛ր». ակցիա՝ կառավարության շենքի առջև (տեսանյութ)

«Սանիթեք» սանիտարական մաքրում և աղբահանություն իրականցնող ընկերության աշխատակիցները հավաքվել են կառավարության շենքի առջև։
 
Նրանք չեն ստացել իրենց օգոստոս ամսվա աշխատավարձը։ 

Հրաչյա Պարսյանն, ով իբրեւ վարորդ է աշխատել ընկերությունում, «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանի դիմաց եռօրյա նստացույցից հետո որևէ արդյունքի չեն հասել, ուստի եկել են այստեղ՝ կառավարությունից պահանջելու հասանելիք գումարը։

Այստեղ է նաև Այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնության անդամ, ակտիվիստ Սոնա Աղեկյանը։ Նա նույնպես միացել է ցուցարներին, և «Վարչապե՛տ, իջի՛ր» կոչերով հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 
 
Ոստիկանները շրջափակել են դեպի կառավարության մուտքը։
 
Քաղաքացիներից մեկը սպառնաց գնալ և ցած նետվել Կիևյան կամրջից, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին հեռանալ կառավարության մոտից։ 
 
Ակցիայի մասնակիցներին հանդիպեցին կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հայկ Ավագյանը և քաղաքացիների ընդունելության և դիմումների ընդունման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։
 
Այնուհետև «Սանիթեք»-ի աշխատակիցներից երկուսի և ակտիվիստների Սոնա Աղեկյանի, Սարգիս Տեր-Եսայանի հետ մտան կառավարության շենք՝ խնդրի քննարկման համար։ 
 
Ավելի ուշ հանդիպման մտած ակցիայի մասնակիցները դուրս եկան։ Լրագրողների հետ զրույցում Սոնա Աղեկյանը ասաց, որ կառավարության անդամների հետ քննարկել են  աշխատակիցների աշխատավարձերի փոխանցման երեկ տարբերակ։
 
«Սանիթեք» ընկերության և Երևանի քաղաքապետարանի հետ քննարկելուց հետո կորոշվի աշխատավարձերի փոխանցման տարբերակը։ Աղեկյանը հավելեց նաև, որ հնարավոր փոխանցումը վերաբերելու է միայն օգոստոս ամսվա աշխատավարձին, ոչ թե վերջնահաշվարկին։