Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Ինչո՞ւ է Կառավարությունը ցանկանում նվազագույն աշխատավարձը 55 000-ից դարձնել 68 000 դրամ (տեսանյութ)

Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատագամավորներն են:

Նախատեսվում է 55 000 դրամ նվազագույն աշխատավարձը դարձնել 63 000 դրամ:

Ի դեպ, նման նախագիծ ներկայացրել է նաև Կառավարությունը, բայց գործադիրն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից դարձնել 68 000 դրամ:

Ինչո՞ւ. հանձնաժողովում պարզաբանեց Կառավարության ներկայացուցիչը:

«68 000 դրամին հանգել ենք 4 տիպի մեթոդաբանությամբ հաշվարկներ անելով: Վերցրել ենք 23 երկիր, և այդ մեթոդաբանություններին գումարվել է նաև գործատուների շրջանում արված հետազոտությունը»,- ասաց նա:

Նշենք, որ Հայաստանում վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 2014 թ.-ին և ուժի մեջ մտել 2015 թվականի հունվարի 1-ից:

Մանրամասները՝ տեսանյութում: