Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարի է ենթարկվել Խորեն Լեւոնյանը

Հասարակություն

Այս գիշեր' դեկտեմբերի 6-ին, ժամը 23:00-ին, Կիեւյան-Օրբելի փողոցների խաչմերուկում վթարի է ենթարկվել դերասան Խորեն Լեւոնյւանը:

Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրին ՀՀ Ոստիկանության հասարակության եւ լրատվության բաժնից:

Պարզվել է, որ Գուրգեն Ա.-ն, վարելով ՎԱԶ 21 723 մակնիշի ավտոմեքենան, բախվել է դերասանի վարած «ՍՈՒԶՈՒԿԻ գրանդ վիտառա» մակնիշի ավտոմեքենային: Մեքենայում է եղել Մերի Հ.-ն, որը ժամը 02:15-ին վնասվածքներով դիմել է Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ:

Խորեն Լեւոնյանի առողջական վիճակի մասին' արդյոք դիմե՞լ է, թե ոչ հիվանդանոց, ոստիկանության ամփոփագրում ոչ մի տեղեկություն չկա:

Կատարվում է նախաքննություն:

Ըստ om.am-ի` Խորեն Լեւոնյանի մեքենայի առջեւի երկու անվադողերը գլորվելուց ջարդվել եւ դուրս են թռել բնից, բոլորովին նոր մեքենան աջ եւ ձախ երկայնքով ամբողջությամբ տրորված է գետնին հարվածելուց:Դերասանը բավականին շփոթված վիճակում է եղել, վթարից հետո տեղի է ունեցել մյուս մեքենայի վարորդին օգնության հասած երիտասարդների հետ բախում, վիրավորական տերմիններով բանավեճ: