Աննայի հետ այցելեցինք «Նյու Յորք թայմսի» խմբագրություն․ Նիկոլ Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Նյու Յորք Թայմս» ամսագրի գրասենյակ և հանդիպում-զրույց ունեցել ամսագրի խմբագրական խորհրդի անդամների հետ։
Քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններին, մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող համակարգային բարեփոխումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության տնտեսական գերակայություններին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկայումս գտնում է Նյու Յորք քաղաքում, Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․
«Աննայի հետ այցելեցինք «Նյու Յորք թայմսի» խմբագրություն, որտեղ զրույց ունեցա թերթի խմբագրական կազմի մի խումբ անդամների հետ:
Գերակշռող զգացողությունը նոստալգիան էր՝ լրագրողական աշխատանքի նկատմամբ:))»։