Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Ծանրորդ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Թայլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրորդ Սամվել Գասպարյանը փոքր մեդալ նվաճեց:

102 կգ քաշային մեր մարզիկը պոկում վարժությունում ցույց տվեց 178 կգ արդյունք և փոքր բրոնզե մեդալի արժանացավ:

Հրում վարժությունում նա կարողացավ բարձրացնել միայն առաջին քաշը՝ 212 կգ-ը, իսկ 216 կգ-անոց ծանրաձողը բարձրացնելիս վնասվածք ստացավ։ Արդյունքում, Սամվել Գասպարյանը երկամարտի 390 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը: