Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պայմանական վարժանք․ «Գազպրոմի» շենքում ահաբեկիչները վնասազերծվեցին ԱԱԾ-ի կողմից (տեսանյութ)

Սեպտեմբերի 25-ից 26-ը Երևանում անցկացվելու են «Արարատ-Անտիտեռոր-2019» հակաահաբեկչական վարժանքի ցուցադրություններ։ Այսօր Երևանում Անկախ պետությունների համագործակցության մասնակից 7 պետությունների իրավասու մարմիններին ցուցադրվեց հակաահաբեկչական վարժանքը։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության «Ա» վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի զինված գրավման պայմաններում անցկացվեց գրավված օբյեկտում պատանդների ազատագրում և պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի չեզոքացմանն ուղղված գործողություն։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի օբյեկտներից մեկում 4 ահաբեկիչ առևանգել են մարդկանց և պատանդ են պահել։ Հաշվի առնելով, որ ահաբեկիչների հետ բանակցել չի հաջողվել՝ օպերատիվ շտաբի ղեկավարությունը որոշել է ահաբեկչական գործողությունները վնասազերծել և պատանդներին ազատ արձակել։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը։

Մանրամասները՝ տեսանյութում։