Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանը շուտով կվերադառնա մեծ թենիս

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը վերջնականապես տվել է իր համաձայնությունը եւ այս ամսվա 15-21-ը կմասնակցի Բուենոս Այրեսի միջազգային մրցաշարին: Կազմակերպիչները նախեւառաջ հրավիրել են մրցաշարի բոլոր հաղթողներին, որոնցից մեկը հենց Դավիդ Նալբանդյանն է: Նրա գլխավոր մրցակիցները կլինեն արգենտինացի Խուան Մոնակոն ու իսպանացի Կառլոս Մոյան: Իսկ ահա արգենտինական թենիսի ծագող աստղ Խուան Մարտին Դել Պոտրոն, որը Ավստրալիայի բաց առաջնությանը լավագույնս պատրաստվելու համար որոշեց չմասնակցել մրցաշարին: Սա կլինի Դավիդ Նալբանդյանի առաջին լուրջ մրցաշարը` մայիսին տարած բարդ վիրահատությունից հետո:

Ի դեպ, հայազգի թենիսիստը Արգենտինան ներկայացնելու է առաջիկա օրերին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կազմակերպվող Greenpeace-ի ակցիային: Դրան մասնակցելու են 20 առավել զարգացած պետությունների ներկայացուցիչները, որոնք բոլորից շատ են օգտագործում վառելանյութեր, եւ դրանով իսկ նպաստում են երկրագնդի գլոբալ տաքացման գործընթացին: Արգենտինան, որը մտնում է այդ երկրների կազմի մեջ, այդ միջոցառմանը կներկայացնեն Դավիդ Նալբանդյանը, երկրի ֆուտբոլի հավաքականի ավագ Խավիեր Ձանետին եւ մականախաղի կանանց հավաքականի անդամներ, աշխարհի չեմպիոններ Լուսիանա Այմարն ու Մագդալինա Այսեգան: