Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արարատը» հաղթեց «Լոռի ՖԱ»-ին և կրկին գլխավորեց աղյուսակը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 8-րդ տուրի մնացած երկու հանդիպումները:

Առաջին խաղում Երևանի «Արարատը» Վանաձորում 4:1 հաշվով ջախջախեց տեղի «Լոռի ՖԱ»-ին: Հյուրերից աչքի ընկան Դավիդյանը, Արշակյանը, Կոզլովն ու Վեսլենը, իսկ տանտերերից՝ Շուլեն:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 19 միավոր և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Շիրակին»: «Լոռի ՖԱ»-ն 13 միավորով մնաց նույն 3-րդ հորիզոնականում:

Օրվա երկրորդ խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» սեփական դաշտում պարտվեց «Նոային»՝ 1:2: Հյուրերի կազմում հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց Դմիտրի Լավրիշևը:

«Նոան» վաստակեց 11 միավոր և բարձրացավ անցումային 6-րդ հորիզոնական՝ շրջանցելով հենց «Փյունիկին», որն ունի 9 միավոր: