Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untidddddtled
A A
Պաշտոնական

Պռոշյան գյուղ տանող հատվածում այրվել են պտղատու ծառեր, խաղողի այգիներ և խոտածածկույթ (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ տանող հատվածում` երկաթգծի մոտակա դաշտում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու (մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է ) և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:14-ին, մարվել` 17:20-ին:

Այրվել են պտղատու ծառեր, խաղողի այգիներ և խոտածածկ տարածք (մոտ 30 հա):