Բացել լրահոսը Փակել լրահոսը
365A9997
A A
Պաշտոնական

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել հայ-բելառուսական երկկողմ համագործակցության ընթացքի վերաբերյալ, մտքեր փոխանակել պաշտպանական բնագավառում փոխգործակցության ներկա իրավիճակի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: