Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo
A A
Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունել է Ուրբասեր ընկերության պատվիրակությանը

Սեպտեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է իսպանական Ուրբասեր ընկերության կառավարման խորհրդի անդամ, ֆրանսիական «Électricité de France» ընկերության նախկին գործադիր տնօրեն Անրի Պրոգլյոյի ղեկավարած պատվիրակությանը:
 
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը անդրադարձել է վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական և տնտեսական հիմնարար փոփոխություններին և բարեփոխումներին, տնտեսական աճի տեմպին, բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների հետ կառավարության կողմից տարվող աշխատանքին:
 
Ուրբասերի միջազգային բիզնեսի ղեկավար Ռամոն Ռեբուելտան ներկայացրել է ընկերության գործունեության ոլորտները՝ նշելով, որ բացի Իսպանիայից իրենք աշխատում են աշխարհի 22 երկրում։ Անրի Պրոգլյոն ասել է, որ հետաքրքված են հայկական շուկա մուտք գործելու հնարավորությամբ:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են աղբահանության և թափոնների կառավարման, տրանսպորտի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության  հեռանկարները։