Բացել լրահոսը Փակել լրահոսը
10372226_772199126201784_82114595052748587_n-e1459599555352
A A
Պաշտոնական

Մենք հավատում ենք, որ Հայաստանը բռնելու է զարգացման և առաջընթացի անբեկանելի ճանապարհ. եզդի համայնքի շնորհավորանքը

Այսօր Հայաստանի երրորդ հանրապետության անկախության 28-ամյակն է։ Անկախություն, որի կերտման համար հայ ժողովրդի շատ զավակներ չխնայեցին ոչինչ։ Հայաստանի անկախության կերտմանը իրենց գործուն մասնակցությունն ունեցան նաև դարեր առաջ հայ ժողովրդի կողքին ապաստան ստացած այլ ժողովուրդներ։ Եվ այսօր վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանի անկախության տոնը տոն է նաև այստեղ և աշխարհի տարբեր երկրներում բնակվող եզդիների, ասորիների, քրդերի, հույների և այլ ժողովուրդների համար։

Մենք հավատում ենք, որ Հայաստանը բռնելու է զարգացման և առաջընթացի անբեկանելի ճանապարհ։ Եվ այս գործում որոշիչ է ՀՀ բոլոր քաղաքացիների կամքն ու ջանքը:

Թանկագին հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլորիս նվիրական տոնի` անկախության օրվա առթիվ, մաղթում ենք խաղաղ, ստեղծագործ կյանք, անսասան հավատ ապագայի նկատմամբ:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն